Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈՒնիվերսալ Վարկային Կազմակերպության մասնագիտական խորհրդատվությունը իրականացվում է ԱՄՆ Ֆարմ Կրեդիտ Համակարգի Ադմինիստրացիայի մասնագետների կողմից: Մասնագիտական խորհրդատվությունը իրականացնում են ԱՄՆ Ֆարմ Կրեդիտ Համակարգի Ադմինիստրացիայի Արտաքին Կապերի Վարչության Փոխտնօրեն Ռոբերտ Օրիկը և ԱՄՆ Ֆարմ Կրեդիտ Համակարգի Ադմինիստրացիայի Խորհրդի նախկին անդամ Դուգլաս Ֆլորին:
Դուգլաս Ֆլորի
Նախքան ԱՄՆ-ի Վիրջինիա Թեք համալսարանում աշխատանքի անցնելը պրն Ֆլորին Ֆարմ Կրեդիտ Ադմինիստրացիայի Միջազգային Հարաբերությունների բաժնի ղեկավարն էր: 2002թ-ի օգոստոսին նա, ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի առաջադրմամբ և Սենատի հաստատմամբ, նշանակվեց որպես Ֆարմ Կրեդիտ Ադմինիստրացիայի խորհրդի երեք անդամներից մեկը: 2002-2006թթ պրն Ֆլորին միաժամանակ Ֆարմ Կրեդիտ Համակարգի Ապահովագրական Կորպորացիայի Խորհրդի նախագահն էր: Դագ Ֆլորիի ավելի քան քսան տարվա աշխատանքային փորձ ունի Վիջինիայի Շենանդոա հովտի բանկային համակարգում: Նա տարբեր տիպի ֆինանսական հաստատությունների կառավարման մեծ փորձ ու հմտություն ունի: Պարոն Ֆլորին մեծ ավանդ ունի Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈՒնիվերսալ Վարկային Կազմակերպության ստեղծման և զարգացման գործում:
Ռոբերտ Օրիկ
Պրն Օրիկը ավելի քան 29 տարվա աշխատանքային փորձ ունի ԱՄՆ Ֆարմ Կրեդիտ Ադմինիստրացիայում: Նարկայումս նա Ադմինիստարացիայի Միջազգային Հարաբերությունների բաժնի ղեկավարի տեղակալն է: Տարբեր ժամանակներում պրն Օրիկը զբաղեցրել է յոթ տարբեր պատասխանատու պաշտոններ որպես ստորաբաժանումների ղեկավար և խորհրդի նախագահ: Պրն Օրիկը ներգրավված է եղել Ֆարմ Կրեդիտ Արմենիայի ստեղծմանն ու զարգացմանը սկսած ծրագրի առաջին իսկ օրվանից: Նա այն երեք ներկայացուցիչներից մեկն էր, որոնք 2006-ի հունվարին ԱՄՆ Գյուղդեպարտամենտի կողմից գործուղվեցին Հայաստան` ուսումնասիրելու գործող ֆինանսական համակարգի ու գյուղատնտեսության առանձնահատկությունները և եզրակացնելու Հայաստանում կոոպերատիվ ֆինանսական կառույցի ակնկալվող արդյունավետության մասին:
Պրն Օրիկը մեծ դեր է խաղացել ԱՄՆ Ֆարմ Կրեդիտ Համակարգի բանկերում Ֆարմ Կրեդիտ Արմենիայի աշխատակազմի վերապատրաստման գործում:
“Ֆարմ Կրեդիտ Արմենիա” ՈՒՎԿ ԱԿ-ն պատասխանատվություն չի կրում նշված կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդի բովանդակության և այդ կայքերից օգտվելու հետևանքների համար: