|
|
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶԸ | ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ |
![]() |
| Մեր մասին | | | Բաժնետերեր | | | Ծառայություններ | | | Աշխատանք | | | Նորություններ | | | Հաշվետվություններ | | | կարգավորում | | | Հաճախորդի իրավունքները |
| Հայերեն | English |
|
Գլխավոր / Մեր մասին / Կոոպերատիվ սկզբունքներ
Կոոպերատիվ սկզբունքներն են. 1. Ազատ և կամավոր անդամակցություն: Կոոպերատիվը բաց է բոլոր այն անձանց համար, ովքեր ցանկանում են և կարող են օգտվել տրամադրվող ծառայություններից և ստանձնել անդամակցության պարտավորությունները: 2. Անդամների ժողովրդական կառավարում: Կոոպերատիվը կարգավորվում է իր իսկ անդամների կողմից, որոնք ակտիվորեն մասնակցում են կազմակերպության քաղաքականության մշակմանը և որոշումների ընդունմանը` մեկ անդամ, մեկ ձայն սկզբունքով: 3. Անդամների տնտեսական մասնակցություն: Կոոպերատիվի անդամները անդամավճարների և կանոնադրական կապիտալում ներդրումների միջոցով ապահովում են իրենց տնտեսական մասնակցությունը և կոոպերատիվի զարգացումը: 4. Անկախություն և ինքնակարգավորում: Կոոպերատիվը անկախ և իր անդամների կողմից կարգավորվող կառույց է, նույնիսկ երբ մտնում է համագործակցության այլ կառույցների հետ ու ներգրավում միջոցներ: 5. Տեղեկատվություն և ուսուցում: Կոոպերատիվը շարունակական ուսուցողական աշխատանքներ է իրականացնում իր անդամների համար` տեղեկացնելու գյուղատնտեսության ոլորտի նոր առաջընթացներին, կոոպերատիվ կառավարման սկզբունքներին ու կոոպերատիվի առանձնահատկություններին: 6. Հասարակական հոգածություն: Կոոպերատիվը աշխատում է իր անդամների միջոցով և օգնությամբ ապահովել Հայաստանի գյուղաշխարհի կայուն զարգացումը: 7. Համագործակցություն: Իր նպատակներին հասնելու ճանապարհին կոոպերատիվը ակտիվորեն համագործակցում է համայնքային, պետական և միջազգային կառույցների, ինչպես նաև այլ կոոպերատիվների հետ: Նշված սկզբունքներից երեքը առավելապես կարևորվում են ու կիրառվում աշխարհի բոլոր կոոպերատիվների կողմից, դրանք են.
|
| “Ֆարմ Կրեդիտ Արմենիա” ՈՒՎԿ ԱԿ-ն պատասխանատվություն չի կրում նշված կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդի բովանդակության և այդ կայքերից օգտվելու հետևանքների համար: | |||
![]() |
©2009 ՖԱՐՄ ԿՐԵԴԻՏ ԱՐՄԵՆԻԱ ՀՀ, ք. Երևան, Քաջազնունու 18 Հեռախոս՝ (374 10) 550831, 550741, 556086 | ||
|
|||