ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶԸ     ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
  Մեր մասին|Բաժնետերեր|Ծառայություններ|Աշխատանք|Նորություններ|Հաշվետվություններ|կարգավորում|Հաճախորդի իրավունքները  
      Հայերեն | English
Փնտրել`

Գլխավոր Գործադիր Տնօրենի ուղերձը
Ստեղծման պատմություն
Կոոպերատիվ սկզբունքներ
Առաքելություն, Տեսլական, Հիմնական Արժեքներ
Կառավարում
Լիցենզիա եւ գրանցման վկայական
Մեր կանոնադրությունը
Փայատերերի ընդհանուր ժողովի գումարման կարգ
Վարչակազմակերպական կառուցվածք
Դիտորդ խորհուրդ
Ղեկավարներ
Շահաբաժիններ
Նշանակալից մասնակցություն
Գործընկերներ
Խորհրդատուներ
Ապագա պլաններ
Հետադարձ կապ
Link to Financial Mediator Website www.fsm.am

Գլխավոր / Մեր մասին / Ստեղծման պատմություն

2005թ.-ի հուլիս ամսին ԱԳԶԿ հիմնադրամի ստրատեգիական պլանավորման հավաքի ժամանակ Հիմնադրամի վարկային բաժնի ղեկավար` Արմեն Գաբրիելյանի կողմից ներկայացվեց հայ ֆերմերներին պատկանող կոոպերատիվ վարկավորման կառույց ստեղծելու հիմնադրույթներ: ԱՄՆ Գյուղդեպարտամենտը, որը ԱԳԶԿ-ի միջոցով ֆինանսավորում էր տարբեր գյուղատնտեսական ծրագրեր Հայաստանում, այդ հիմնադրույթները ներկայացրեց ԱՄՆ Ֆարմ Կրեդիտ Համակարգի Կարգավորող մարմնի փորձագետների նախնական քննարկմանը 2005թ. նոյեմբեր ամսին:


2005թ.-ի սեպտեմբերին ԱՄՆ-ում անցկացվող ԱՄՆ-ում անցկացվող ԱՄՆ-Հայաստան տնտեսական համագործակցության շրջանակներում ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպեց ԱՄՆ Գյուղդեպարտամենտի քարտուղարին և Ֆարմ Կրեդիտ Ադմինիստրացիայի (ԱՄՆ Ֆարմ Կրեդիտ Համակարգի կարգավորող մարմնի) ղեկավարներին: ԱՄՆ Ֆարմ Կրեդիտ Համակարգի կոոպերտիվ վարկավորման սկզբունքներին և արդյուքներին ծանոթանալուց հետո` Հայաստանի գյուղատնտեսության նախարարության և ԱՄՆ-ի Գյուղ. Դեպարտամենտի միջև տեղի ունեցավ երկկողմ բանավոր համաձայնություն` Հայաստանում նպաստել սստեղծելու անկախ կոոպերատիվ գյուղվարկավորման համակարգ, որը պետք է իրագործվեր ԱՄՆ Գյուղդեպարտամենտի տեխնիկական աջակցությամբ:


2005թ.-ի նոյեմբերից Ֆարմ Կրեդիտ Ադմինիստրացիան ԱՄՆ Գյուղդեպարտամենտի Արտաքին Գյուղատնտեսական Ծառայության պահանջով սկսեց տեխնիկական աջակցության ծրագիր` բացահայտելու, թե կարող են արդյոք Հայաստանում կիրառվել ԱՄՆ Ֆարմ Կրեդիտ համակարգի աշխատանքային սկզբունքներն ու առանձնահատկությունները: ԱՄՆ Ֆարմ Կրեդիտ Ադմինիստրացիայի խորհրդատուները և տեխնիկական մասնագետները դրական կարծիք հայտնեցին, և որոշում ընդունվեց աջակցել Հայաստանում հիմնադրելու “Ֆարմ Կրեդիտ Արմենիա” վարկային կոոպերատիվ կազմակերպությունը:

Ստեղծվեց Խորհրդատվական Հանձնաժողով Հայաստանում  ԱՄՆ Ֆարմ Կրեդիտ Ադմինիստրացիայի խորհրդատուների և տեխնիկական մասնագետների օգնությամբ:

Հիմնական աշխատակազմը ընտրվեց և վերապատրաստվեց ԱՄՆ-ում: Հիմնադիր ժողովը տեղի ունեցավ 57 ֆերմերների, փոքր ու միջին ձեռնարկատերերի և ԱՄՆ Ֆարմ Կրեդիտ Համակարգի Վիրջինիայի Ասոցիացիայի Խնամառու Հիմնադրամի մասնակցությամբ: Ընտրվեց դիտորդ խորհուրդ, բաղկացած 5 անդամներից (մարզերի ներկայացուցիչներից) և արտաքին անդամից: Խորհրդի նախագահ ընտրվեց Սերյոժա Հայրապետյանը, Գլխավոր Գործադիր Տնօրեն` Արմեն Գաբրիելյանը:

Ֆարմ Կրեդիտ Արմենիա-ն գրանցվել և լիցենզավորվել է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից 2007թ. սեպտեմբերի 18-ին` որպես ունիվերսալ վարկային կազմակերպություն առևտրային կոոպերատիվ:

 

“Ֆարմ Կրեդիտ Արմենիա” ՈՒՎԿ ԱԿ-ն պատասխանատվություն չի կրում նշված կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդի բովանդակության և այդ կայքերից օգտվելու հետևանքների համար: Թարմացվել է` 2010-06-23 17:31
©2009  ՖԱՐՄ ԿՐԵԴԻՏ ԱՐՄԵՆԻԱ  ՀՀ, ք. Երևան, Քաջազնունու 18  Հեռախոս՝  (374 10) 550831, 550741, 556086
11