Ներկա պահին դիտորդ խորհուրդը բաղկացած է փայատերերի կողմից ընտրված վեց անդամներից և խորհրդի կողմից նշանակված մեկ արտաքին անդամից:
Սերյոժա Հայրապետյան, ՖԿԱ ՈւՎԿ ԱԿ Դիտորդ խորհրդի նախագահ, Սյունիքի մարզ, գյուղ Խնձորեսկ
Պրն Սերյոժա Հայրապետյանը, որպես գյուղապետ, պատասխանատու է գյուղի բնակիչների կենսամակարդակի բարելավման, ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին աջակցելու նպատակով ֆինանսական ռեսուրսների հայթայթման, գյուղում իրականացվող բոլոր կարևոր միջոցառումների կազմակերպման և այլ խնդիրների լուծման համար: Հիսունչորս հեկտար կազմող նրա տնտեսությունը զբաղվում է ցորենի, խաղողի և պտղի արտադրությամբ:
Նա իրավագիտության գծով մագիստրոսի որակավորում է ստացել Սյունիքի մարզի “Գորիս” ինստիտուտում: 2010թ. փետրվարի 3-ին Սերյոժա Հայրապետյանը վերընտրվել է "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈւՎԿ ԱԿ-ի խորհրդի կողմից որպես Դիտորդ խորհրդի նախագահ պաշտոնավարման չորս տարի ժամկետով:
Սերյոժա Հայրապետյանը ծնվել է 1966թ. հունվարի 23-ին:
Աշոտ Զաքարյան, Դիտորդ խորհրդի անդամ, Վայոց Ձորի մարզ, քաղաք Վայք
Պարոն Զաքարյանը 1977 թ. ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը, ստացել է ինժեներ մեխանիկի որակավորում: Զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ, ինչպիսիք են` Վայքի ավտոշարասյան պետ (1982-86թթ.), Հայգյուղքիմիա Վայքի շրջմիավորման տնօրեն (1986-89թթ.), Վայքի "Բերիություն" շրջանային արտադրական միավորման տնօրեն (1989-2005թթ.) և այլն: 2000 թվականին հիմնադրել է “Վայք Գրուպ” ՍՊԸ-ն, որը զբաղվում է գինու և չորացրած մրգերի արտադրությամբ: Ունի 27 հեկտար խաղողի և 45 հեկտար ծիրանի այգի:
2010 թվականի փետրվարի 3-ին "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈւՎԿ ԱԿ Փայատերերի ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է որպես Դիտորդ խորհրդի անդամ պաշտոնավարման չորս տարի ժամկետով:
Աշոտ Զաքարյանը ծնվել է 1955թ. մարտի 5-ին:
Ռաֆիկ Օհանյան,
Դիտորդ խորհրդի անդամ, Տավուշի մարզ, գյուղ Պտղավան
Որպես համայնքի ղեկավար, պարոն Օհանյանը պատասխանատու է գյուղում առկա այնպիսի կարևոր խնդիրների լուծման համար, ինչպիսիք են` գյուղի մաքրության ու կանաչապատման ապահովումը, կարիքավոր ընտանիքներին աջակցելու համար ռեսուրսների հայթայթումը, աջակցություն ընտանիքներին տներ կառուցելու հարցում: Նա նախկինում եղել է Պտղավանի միջնակարգ դպրոցի տնօրեն: Սկսած 2002թ.-ից զվբաղեցնում է Վարդաշեն ՀԿ-ի խորհրդի նախագահի պաշտոնը: Կազմակերպությունը զբաղվում է փախստականների կենսամակարդակի բարձրացման խնդիրներով: Պրն Օհանյանն ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը: Ունի 6 հեկտար ցանքատարածություն և դեղձի այգի, որն ընդլայնվում է:
2010թ. փետրվարի 3-ին Ռաֆիկ Օհանյանը վերընտրվել է "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈւՎԿ ԱԿ Փայատերերի ընդհանուր ժողովի կողմից որպես Դիտորդ խորհրդի անդամ պաշտոնավարման չորս տարի ժամկետով:
Ռաֆիկ Օհանյանը ծնվել է 1956թ. նոյեմբերի 27-ին:
ՍեդրակՍեդրակյան
Դիտորդխորհրդիանդամ, Կոտայքիմարզ, գյուղԿապուտան
Պարոն Սեդրակյանը սովորել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում 1975-1980թթ., Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում 1984-1986թթ.: 1982-1992թթ. զբաղեցրել է Կապուտանի գյուղխորհրդի նախագահի պաշտոնը, 2001-2002թթ. աշխատել է որպես դասընթացավար Կոտայքի ԳԱՄԿ ՊՓԲԸ-ում, 2003-2005թթ. աշխատել է որպես Անասնաբուծության և բուսաբուծության ուսուցիչ Կապուտանի մջնակարգ դպրոցում: 2005 թվականից զբաղվում է գյուղատնտեսութամբ (անասնապահություն և դաշտավարություն):
2010թ. փետրվարի 3-ին Սեդրակ Սեդրակյանը "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈւՎԿ ԱԿ Փայատերերի ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է որպես Դիտորդ խորհրդի անդամ պաշտոնավարման չորս տարի ժամկետով:
Սեդրակ Սեդրակյանը ծնվել է 1959թ. փետրվարի 20-ին:
Նվեր Պողոսյան,
Դիտորդ խորհրդի անդամ, Արարատի մարզ, գյուղ Ուրծաձոր
Պրն Նվեր Պողոսյանը ավարտել Երևանի Մեքենաշինական Տեխնիկումը: Զբաղվում է մեղվաբուծությամբ և պտղաբուծությամբ, ունի 150 մեղվաընտանիք և 450 խնձորենի` 3 հեկտար տարածության վրա: Նա ամենաբարձրորակ մեղր արտադրողներից մեկն է Հայաստանում և համարվում է առաջատարներից մեկը երկրի մեղրարտադրության ճյուղում:
2010թ. փետրվարի 3-ին Նվեր Պողոսյանը վերընտրվել է "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈւՎԿ ԱԿ-ի Փայատերերի ընդհանուր ժողովի կողմից որպես Դիտորդ խորհրդի անդամ պաշտոնավարման չորս տարի ժամկետով:
Նվեր Պողոսյանը ծնվել է 1957թ. մարտի 5-ին:
Վահրամ Հարությունյան,
Դիտորդ խորհրդի անդամ, Արմավիրի մարզ, գյուղ Առատաշեն
Պարոն Հարությունյանը 1979թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը, ստացել է Ժողովրդական տնտեսության պլանավորման որակավորում: Զբաղեցրել է Առատաշենի գյուղխորհրդի նախագահի (1991-1996թթ.), Առատաշենի համայնքի ղեկավարի պաշտոններ (1999-2002թթ.): 2002 թվականից զբաղվում է գյուղատնտեսությամբ (այգեգործություն): Ունի 43 հեկտար վարելահող, որից 20-ը բերքատու խաղողի այգի է, հետագա տարիներին ցանկություն ունի ընդլայնելու գործունեությունը: 2010 թվականի փետրվարի 3-ից զբաղեցնում է “Ֆարմ Կրեդիտ Արմենիա” ՈւՎԿ ԱԿ Դիտորդ խորհրդի անդամի պաշտոնը:
Վահրամ Հարությունյանը ծնվել է 1954թ. փետրվարի 5-ին:
Արայիկ Աբրահամյան,
Հրավիրված (արտաքին) անդամ, քաղաք Երևան
Պրն. Արայիկ Աբրահամյանը մագիստրոսի աստիճան ունի քաղաքացիական իրավունքի և ճարտարագիտության գծով: Նա որպես իրավախորհրդատու է աշխատել ՀՀ Կենտրոնական բանկում (ԿԲ), Առեքսիմբանկ ՓԲԸ-ում, Արմիմպեկսբանկ ՓԲԸ-ում, Լենդբանկ ՓԲԸ-ում: 2007թ. օգոստոսից Հայփոստի գլխավոր իրավախորհրդատուն է: Հայփոստ ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության պաշտոնական փոստային օպերատորն է, որն իրականացնում է փոստային, վճարային և մանրածախ ծառայություններ: Պրն Աբրահամյանը մասնակցել է "Իրավական ասպեկտները կենտրոնական բանկերում" թեմայով ուսուցողական ծրագրին Ֆրանսիայում (Բանկ օֆ Ֆրանս): Նա փորձառու է իրավունքի և հաշվապահության ոլորտներում և քաջածանոթ է ԿԲ-ի գործունեությանը: Արայիկ Աբրահամյանը ծնվել է 1971թ. փետրվարի 26-ին:
“Ֆարմ Կրեդիտ Արմենիա” ՈՒՎԿ ԱԿ-ն պատասխանատվություն չի կրում նշված կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդի բովանդակության և այդ կայքերից օգտվելու հետևանքների համար: