Ֆարմ Կրեդիտ Ադմինիստրացիա
ԱՄՆ Ֆարմ Կրեդիտ Ադմինիստրացիան ստեղծվել է 1933թ ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի հրամանով: Կառույցի գրասենյակները տեղակայված են Մաքլինում (Վիրջինիա), Բլումինգտոնում (Մինեսոտա), Դալասում (Տեխաս), Դենվերում (Կոլորադո), Սակրամենտոյում (Կալիֆորնիա): Ֆարմ Կրեդիտ Ադմինիստրացիան անկախ դաշնային գործակալություն է, որը կարգավորում և վերահսկում է Ֆարմ Կրեդիտ Համակարգի բանկերը, ասոցիացիաները և այլ կառույցները, այդ թվում ԱՄՆ Դաշնային Գյուղատնտեսական Հիփոթեքային Կորպորացիան:
Ֆարմ Կրեդիտ Ադմինիստրացիան գյուղատնտեսական վարկերի գծով ամենախոշոր վարկատուն է ԱՄՆ-ում: Այն ԱՄՆ-ի տարածքով սփռված ֆինանսական ինստիտուտների ցանց է, որի սեփականատերերը իր իսկ փոխառուներն են: Ֆարմ Կրեդիտ Ադմինիստրացիան ծառայում է ԱՄՆ-ի բոլոր 50 նահանգներին և Պուերտո Ռիկոյին:
2008թ. Ապրիլին Ֆարմ Կրեդիտ Արմենիան հյուրընկալեց ԱՄՆ-ից ժամանած մի խումբ այցելուների, որոնց թվում էր ԱՄՆ Ֆարմ Կրեդիտ Համակարգի խորհրդի նախկին նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Նենսի Փելեթը: Այցելության ընթացքում եղան բամաթիվ հանդիպումներ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, Ֆինանսաբանկային քոլեջ հիմնադրամի, ՀՀ Գյուղատնտեսության նախարարության և ՀՀ Կենտրոնական Բանկի ղեկավարների հետ: Տիկին Փելեթը դասախոսություններ կարդաց ՀՀ Կենտրոնական Բանկում և Ֆինանսաբանկային քոլեջ հիմնադրամում: Ֆարմ Կրեդիտ Ադմինիստրացիայի ներկայիս նախագահ Լելանդ Սթրոմը հանդիպում ունեցավ Ֆարմ Կրեդիտ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանի ու խորհրդի անդամների հետ իր գրասենյակում` Վիրջինյա նահանգի Մաքլին քաղաքում 2008թ.-ին: “Ֆարմ Կրեդիտ Արմենիա” ՈՒՎԿ ԱԿ-ն պատասխանատվություն չի կրում հետևյալ կայքի բովանդակության ստույգության և արժանահավատության, այստեղ տեղադրված գովազդների համար, տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար` http://fca.gov/
|