Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈւՎԿ ԱԿ-ի ուժեղագույն կողմերից մեկն այն է, որ աշխատակազմի հիմնական մասը համալրված է երկար տարիների փորձ ունեցող մասնագետներով, ովքեր իրենց աշխատանքային գործունեության ընթացքում անմիջական շփում են ունեցել ֆինանսական գործառնությունների հետ և քաջատեղյակ են գյուղատնտեսության ոլորտում վարկավորման խնդիրներին ու սկզբունքներին: Բացի այդ, կազմակերպության հիմնական աշխատակազմն ու դիտորդ խորհուրդը վերապատրաստման դասընթացներ են անցել ԱՄՆ Ֆարմ Կրեդիտ Համակարգում: Ֆարմ Կրեդիտը մեծ ուշադրություն է դարձնում նոր կադրերի կրթությանը և վերապատրասմանը` պարբերաբար կազմակերպելով դասընթացներ ինչպես կազմակերպության ներսում ավագ մասնագետների, այնպես էլ վերապատրասման և ուսուցողական դասընթացներ կազմակերպող այլ ուսումնական հաստատությունների կողմից:
Կազմակերպությունում գերիշխում է ժողովրդավարության, ընկերասիրության և փոխըմբռնման մթնոլորտը, ինչն էլ ինքնին նպաստում է միջանձնյա հարաբերությունների կայացմանը, հնարավոր կոնֆլիկտների բացառմանը և վերջապես աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:
Ներկայումս Ֆարմ Կրեդիտում աշխատում է 29 մարդ: Պարբերաբար աշխատակազմը համալրվում է նոր աշխատողներով, որոնք զբաղեցնում են տարբեր պաշտոններ: Թափուր աշխատանքի հայտարարությունները տեղադրվում են և կազմակերպության ինտերնետային կայքում և հայկական տարբեր շաբաթաթերթերում: Յուրաքանչյուր դիմում հայտ տվյալ թափուր հաստիքի համար ուսումնասիրվում է կազմակերպության ղեկավար անձնակազմի կողմից և տրվում համապատասխան ընթացք: Կազմակերպությունում նաև գործում է դիմում հայտերի բազա: Հետագա օգտագործման նպատակով բազայում պահվում են բոլոր այն դիմում հայտերը, որոնք ստացվել են այս կամ այն թափուր պաշտոնի համար:
Եթե Ձեզ հետաքրքրում է աշխատանքը Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈւՎԿ ԱԿ-ում, ապա պարբերաբար այցելեք կազմակերպության վեբ կայք և ծանոթացեք թափուր աշխատատեղերին:
“Ֆարմ Կրեդիտ Արմենիա” ՈՒՎԿ ԱԿ-ն պատասխանատվություն չի կրում նշված կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդի բովանդակության և այդ կայքերից օգտվելու հետևանքների համար: