“Ֆարմ Կրեդիտ Արմենիա” ՈՒՎԿ ԱԿ-ն տրամադրում է գյուղատնտեսական վարկեր ՀՀ մարզերում գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց: Վարկերի սահմանաչափերի, տոկոսադրույքների, ժամկետների, միջնորդավճարների և այլ հնարավոր վճարների վերաբերյալ կարող եք տեղեկանալՍակագներ բաժնում: Գյուղատնտեսական վարկերի մայր գումարի և դրա նկատմամբ հաշվարկված տոկոսագումարների մարումները կատարվում են ամսական, եռամսյակային, կիսամյակային, տարեկան կտրվածքով, ինչպես նաև ազատ ժամանակացույցով` հաշվի առնելով հաճախորդի տնտեսությունում առաջացող դրամական հոսքերը որպես պարտավորության մարման հիմնական աղբյուր: Ազատ ժամանակացույց սահմանելու դեպքում տոկոսագումարների մարման համար արտոնյալ ժամանակահատվածը չի կարող լինել ավելի քան 6 ամիս, իսկ վարկի մայր գումարի մարման համար` ավելի քան 12 ամիս: Առանձին դեպքերում վարկային կոմիտեի որոշմամբ վարկի գումարը կարող է գերազանցել վերոնշված չափերը: Վարկերը տրամադրվում են անկախիկ եղանակով` հաճախորդի նշած բանկային հաշվին փոխանցելու միջոցով: Հաճախորդը կարող է վարկը մարել պայմանագրով սահմանված ժամկետից շուտ: Վարկի տրամադրումից հետո երեք ամսվա ընթացքում վարկը ամբողջությամբ մարելու դեպքում հաճախորդը վճարում է պայմանագրով նախատեսված առաջին երեք ամիսների ամբողջ տոկոսագումարը: ՀՄՀ-Հայաստան հիմնադրամի միջոցներով վարկերը տրամադրվում են հիմնադրամի կողմից դրական եզրակացության առկայության դեպքում: ՀՄՀ-Հայաստան հիմնադրամի միջոցներով վարկերը տրամադրվում են բացառապես հետևյալ նպատակների համար`
- Ջերմատների կառուցում և նորոգում, - Պտղատու և խաղողի այգիների , տնկարանների հիմնում, վերակառուցում , ընդլայնում, - Վերամշակման, սառնարանային տնտեսությունների, տեսակավորման , փաթեթավորման, չորացման կենտրոնների ստեղծում և ընդլայնում, - Գյուղատնտեսական մեքենասարքավորումների ձեռք բերում, - Նորագույն տեսակների ոռոգման համակարգերի ներդրում (կաթիլային, անձրևային ոռոգման համակարգեր և այլն):
Վարկերի տոկոսադրույքի հաշվարկի ձևը “Ֆարմ Կրեդիտ Արմենիա” ՈՒՎԿ ԱԿ-ում վարկերի տոկոսները հաշվարկվում են վարկի փաստացի մնացորդի նկատմամբ` անվանական տոկոսադրույքով: Արտարժույթով ով վարկերի դեպքում փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:
Այլ վճարներ Կոոպերատիվի անդամները յուրաքանչյուր վարկ ստանալիս կոոպերատիվի կանոնադրական կապիտալի համալրման նպատակով կատարում են վճարում վարկի գումարի 2 %-ի չափով: Այն գրանցվում է որպես իրենց փայամասնակցություն կոոպերատիվի կանոնադիր կապիտալում: Կոոպերատիվին անդամագրվելիս դիմողները վճարում են 3,000 ՀՀ դրամ միանվագ գումար, որը գրանցվում է որպես իրենց փայամասնակցություն կոոպերատիվի կանոնադիր կապիտալում:
Տույժերի չափերը Վարկի տոկոսների կամ մայր գումարի մարումները ուշացնելու դեպքում հաճախորդը վճարում է ժամկետանց գումարի (վարկի ժամկետանց գումար և վարկի ժամկետանց տոկոսագումար) նկատմամբ հաշվարկված տույժ յուրաքանչյուր ուշացրած օրվա համար 0.2 % տոկոսադրույքով: Երեք ամսից շուտ վարկերի վաղաժամկետ մարման դեպքում վարկառուից գանձվում է երեք ամսվա տոկոսագումար:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ԱՌԳՐԱՎՎԵԼ ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:
Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու համար (գրավի առարկայի իրացումից ստացված գումարի հաշվին) գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:
Գրավի առարկա կարող են հանդիսանալ - արտադրական տարածքներ, շենքեր, շինություններ, սեփական տներ, բնակարաններ և այլ գույք, -հողատարածքներ, ձկնալճեր, այգիներ, -տրանսպորտային միջոցներ`մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, -գյուղտեխնիկա` կոմբայններ, տրակտորներ, շարքացաններ գյուղգործիքներ և այլ գույք, -շինարարկան տեխնիկա` կռունկներ, ավտոկռունկներ, բուլդոզերներ և այլ գույք, -արտադրական հոսքագծեր և այլ սարքավորումներ, -պատրաստի արտադրանք, ապրանքներ շրջանառության մեջ, -խոշոր և մանր եղջրավոր անասուններ, խոզամայրեր:
Վարկ ստանալու համար կազմակերպություն են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`
Իրավաբանական անձանց կողմից` - վարկի հայտ-դիմում - պետ.ռեգիստրի գրանցման վկայական (պատճեն) - հիմնադիր պայմանագիր (պատճեն) - կանոնադրություն (պատճեն) - ֆինանսական հաշվետվություններ - հիմնադիրների որոշում կազմակերպության ունեցվածքը գրավ դնելու վերաբերյալ - սեփականության վկայագրեր և սեփականության հիմքեր (պատճեն) - տնօրենի նշանակման հրամանից քաղվածք կամ հրամանի պատճեն - տնօրենի անձը հաստատող փաստաթղթի պատճեն - սարքավորումների գրավադրման դեպքում` նրանց անձնագրերը - ավտոմեքենայի գրավադրման դեպքում նրանց տեխ.անձնագրերը (պատճեն)
Ֆիզիկական անձանց կողմից` - վարկի հայտ-դիմում - անձը հաստատող փաստաթուղթ - վարկի ապահովածություն հանդիսացող գրավի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթեր - սարքավորումների գրավադրման դեպքում` նրանց անձնագրերը - ավտոմեքենայի գրավադրման դեպքում նրանց տեխ.անձնագրերը (պատճեն) - եկամուտների մասին տեղեկատվություն (աշխատավարձ և այլն)
Վարկի հայտի հաստատումը Վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է առավելագույնը 20 օրվա ընթացքում: Հաճախորդը այդ մասին տեղեկացվում է նույն օրվա ընթացքում: Վարկը տրամադրվում է գրավը և/կամ երաշխավորությունները ձևակերպելուց (այդ թվում գրավի իրավունքը գրանցելուց) հետո երկու օրվա ընթացքում:
Կազմակերպության կողմից վարկային հայտը բավարարելու գործոնները - փաստացի գործունեության առկայություն միայն ՀՀ մարզերում - համապատասխանություն ծրագրային պահանջներին - վարկունակության համապատասխանություն կազմակերպության սահմանած պահանջներին - առնվազն վեց ամսվա հաջող աշխատանքային փորձ տվյալ բնագավառում - գրավի առկայություն Վարկ հարաբերած գրավի արժեք ցուցանիշը չի կարող լինել 80 %-ից ավելի:
Կազմակերպության կողմից վարկային հայտը մերժելու գործոնները Այն դիմորդները, որոնք չեն համապատասխանում վարկերի հասանելիության համար վերը նշված պահանջներին, կամ կազմակերպությանը չի բավարարում դիմորդի վարկունակության մակարդակը չեն կարող վարկավորվել: Հաճախորդի ցանկությամբ կազմակերպությունը կարող է տրամադրել գրավոր մերժում:
“Ֆարմ Կրեդիտ Արմենիա” ՈՒՎԿ ԱԿ-ն պատասխանատվություն չի կրում նշված կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդի բովանդակության և այդ կայքերից օգտվելու հետևանքների համար: