ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶԸ     ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
  Մեր մասին|Բաժնետերեր|Ծառայություններ|Աշխատանք|Նորություններ|Հաշվետվություններ|կարգավորում|Հաճախորդի իրավունքները  
      Հայերեն | English
Փնտրել`

Ագրոբիզնեսի վարկեր
Գյուղատնտեսական վարկեր
Լիզինգ
YTO 404
YTO 504
YTO 804
ՓՄՁ Վարկեր
Սակագներ
Link to Financial Mediator Website www.fsm.am

Գլխավոր / Ծառայություններ / ՓՄՁ Վարկեր

ՙՖարմ Կրեդիտ Արմենիա՚  ՈՒՎԿ ԱԿ-ն տրամադրում է բիզնես վարկեր (ՓՄՁ վարկեր) ՀՀ մարզերում առևտրով, արտադրությամբ, ծառայությունների մատուցմամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց:

Վարկերի սահմանաչափերի, տոկոսադրույքների, ժամկետների, միջնորդավճարների և այլ հնարավոր վճարների վերաբերյալ կարող եք տեղեկանալ Սակագներ բաժնում:

Փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրվող բիզնես վարկերը և նրանց նկատմամբ հաշվարկած տոկոսագումարների մարումները իրականացվում են հավասարաչափ, ամենամսյա կտրվածքով: Առանձին դեպքերում, կախված հաճախորդի դրամական հոսքերից, կարող է սահմանվել վարկի մայր գումարների վճարման միչև երեք ամիս արտոնյալ ժամանակահատված:

Առանձին դեպքերում վարկային կոմիտեի որոշմամբ վարկի գումարը կարող է գերազանցել վերոնշված չափերը:

Վարկերը տրամադրվում են անկախիկ եղանակով` հաճախորդի նշած բանկային հաշվին փոխանցելու միջոցով:

Հաճախորդը կարող է վարկը մարել պայմանագրով սահմանված ժամկետից շուտ: Վարկի տրամադրումից հետո երեք ամսվա ընթացքում վարկը ամբողջությամբ մարելու դեպքում հաճախորդը վճարում է պայմանագրով նախատեսված առաջին երեք ամիսների ամբողջ տոկոսագումարը:

Վարկերի տոկոսադրույքի հաշվարկի ձևը
ՙՖարմ Կրեդիտ Արմենիա՚  ՈՒՎԿ ԱԿ-ում վարկերի տոկոսները հաշվարկվում են վարկի փաստացի մնացորդի նկատմամբ` անվանական տոկոսադրույքով: Արտարժույթով վարկերի դեպքում փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Այլ վճարներ
Կոոպերատիվի անդամները յուրաքանչյուր վարկ ստանալիս կոոպերատիվի կանոնադրական կապիտալի համալրման նպատակով կատարում են վճարում վարկի գումարի 2 %-ի չափով: Այն գրանցվում է որպես իրենց փայամասնակցություն կոոպերատիվի կանոնադիր կապիտալում:

Կոոպերատիվին անդամագրվելիս դիմողները վճարում են  3,000  ՀՀ դրամ միանվագ գումար, որը գրանցվում է որպես իրենց փայամասնակցություն կոոպերատիվի կանոնադիր կապիտալում:

Տույժերի չափերը
Վարկի տոկոսների կամ մայր գումարի մարումները ուշացնելու դեպքում հաճախորդը վճարում է ժամկետանց գումարի (վարկի ժամկետանց գումար և վարկի ժամկետանց տոկոսագումար) նկատմամբ հաշվարկված տույժ յուրաքանչյուր ուշացրած օրվա համար 0.2 % տոկոսադրույքով: Երեք ամսից շուտ վարկերի վաղաժամկետ մարման դեպքում վարկառուից գանձվում է երեք ամսվա տոկոսագումար:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ`
ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ԱՌԳՐԱՎՎԵԼ ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:

ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:

Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու համար (գրավի առարկայի իրացումից ստացված գումարի հաշվին) գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:

Գրավի առարկա կարող են հանդիսանալ`
- արտադրական տարածքներ, շենքեր, շինություններ, սեփական տներ, բնակարաններ և այլ գույք,
-հողատարածքներ, ձկնալճեր, այգիներ,
-տրանսպորտային միջոցներ`մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ,
-գյուղտեխնիկա` կոմբայններ, տրակտորներ, շարքացաններ գյուղգործիքներ և այլ գույք,
-շինարարկան տեխնիկա` կռունկներ, ավտոկռունկներ, բուլդոզերներ և այլ գույք,
-արտադրական հոսքագծեր և այլ սարքավորումներ,
-պատրաստի արտադրանք, ապրանքներ շրջանառության մեջ,
-խոշոր և մանր եղջրավոր անասուններ, խոզամայրեր:


Վարկ ստանալու համար կազմակերպություն են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`


Իրավաբանական անձանց կողմից `
- վարկի հայտ-դիմում
- պետ.ռեգիստրի գրանցման վկայական (պատճեն)
- հիմնադիր պայմանագիր (պատճեն)
- կանոնադրություն (պատճեն)
- ֆինանսական հաշվետվություններ
- հիմնադիրների որոշում կազմակերպության ունեցվածքը գրավ դնելու վերաբերյալ
- սեփականության վկայագրեր և սեփականության հիմքեր (պատճեն)
- տնօրենի նշանակման հրամանից քաղվածք կամ հրամանի պատճեն
- տնօրենի անձը հաստատող փաստաթղթի պատճեն
- սարքավորումների գրավադրման դեպքում` նրանց անձնագրերը
- ավտոմեքենայի գրավադրման դեպքում նրանց տեխ.անձնագրերը (պատճեն)

Ֆիզիկական անձանց կողմից `
- վարկի հայտ-դիմում
- անձը հաստատող փաստաթուղթ
- վարկի ապահովածություն հանդիսացող գրավի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթեր
- սարքավորումների գրավադրման դեպքում` նրանց անձնագրերը
- ավտոմեքենայի գրավադրման դեպքում նրանց տեխ.անձնագրերը (պատճեն)
- եկամուտների մասին տեղեկատվություն (աշխատավարձ և այլն)

Վարկի հայտի հաստատումը

Վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է  առավելագույնը 20 օրվա ընթացքում: Հաճախորդը այդ մասին տեղեկացվում է նույն օրվա ընթացքում: Վարկը տրամադրվում է գրավը և/կամ երաշխավորությունները ձևակերպելուց (այդ թվում գրավի իրավունքը գրանցելուց) հետո երկու օրվա ընթացքում:

Կազմակերպության կողմից վարկային հայտը բավարարելու գործոնները

- փաստացի գործունեության առկայություն միայն ՀՀ մարզերում
- համապատասխանություն ծրագրային պահանջներին
- վարկունակության համապատասխանություն կազմակերպության սահմանած պահանջներին
- առնվազն վեց ամսվա հաջող աշխատանքային փորձ տվյալ բնագավառում
- գրավի առկայություն
Վարկ հարաբերած գրավի արժեք ցուցանիշը չի կարող լինել 80 %-ից ավելի:

Կազմակերպության կողմից վարկային հայտը մերժելու գործոնները

Այն դիմորդները, որոնք չեն համապատասխանում վարկերի հասանելիության համար վերը նշված պահանջներին, կամ կազմակերպությանը չի բավարարում դիմորդի վարկունակության մակարդակը չեն կարող վարկավորվել: Հաճախորդի ցանկությամբ կազմակերպությունը կարող է տրամադրել գրավոր մերժում:

 

 

Վարկային վճարումների հաշվարկ Վարկային վճարումների հաշվարկ

 

“Ֆարմ Կրեդիտ Արմենիա” ՈՒՎԿ ԱԿ-ն պատասխանատվություն չի կրում նշված կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդի բովանդակության և այդ կայքերից օգտվելու հետևանքների համար: Թարմացվել է` 2010-02-11 15:45
©2009  ՖԱՐՄ ԿՐԵԴԻՏ ԱՐՄԵՆԻԱ  ՀՀ, ք. Երևան, Քաջազնունու 18  Հեռախոս՝  (374 10) 550831, 550741, 556086
11