“Ֆարմ Կրեդիտ Արմենիա”-ն (ՖԿ) լրացուցիչ գրանտ է ստացել ԱՄՆ Գյուղդեպարտամենտի կողմից, որը պետք է հաստատվի ՖԿ անդամ-փայատերերի կողմից որպես կապիտալի համալրում:
Մինչ Ամանոր հանդիպումներ են տեղի ունեցել Հայաստանի վեց մարզերում, որտեղ ՖԿ ունի անդամ-փայատերեր: Հետևելով ՖԿ ժողովրդավարական իրական կոոպերատիվ սկզբունքներին` բոլոր անդամները պետք է մասնակցեն ընդհանուր ժաղովին և քվեարկեն ժողովին քննարկվող հարցերի վերաբերյալ: Քվեարկման ընթացքը հետևյալ հաջորդականությունը ունի. ղեկավարությունը անդամ-փայատերերին է ներկայացնում խնդիրը, այնուհետ վերջիններիս հնարավորություն է ընձեռվում հարցեր տալու և նոր կապիտալի հարցը քննարկելու, որից հետո խորհրդի անդամները քվեարկում են: Անդամ-փայատերերի վաթսուն երկու տոկոս (62%) մասնակցություն է գրանցվել մարզային ժողովներում, և յուրաքանչյուր անդամ քվեարկել է կապիտալի համար: Վերջինս կարևոր դեր է խաղում ՖԿ կայունացման գործում:
Ղեկավարությունը անդամ-փայատերերի հետ քննարկեց ՖԿ-ի նոր լիզինգային ծրագրերը` գյուղատնտեսական տրակտորների, ագրոբիզնեսի համար նախատեսված մեքենաների և սարքավորումների վերաբերյալ: Անդամները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին վերը նշվածի վերաբերյալ:
Հանդիպման ժամանակ տարբեր մարզեր ներկայացնող անդամներ, որոնք օգտվել են տրակտորների լիզինգային առաջարկից, իրենց գոհունակությունը հայտնեցին և դրական գնահատական տվեցին վերջիններիս: Անդամներից մեկը նշեց, որ ինքը և իր տղան շատ գոհ են, թե ինչպես է տրակտորն օգնում կարտոֆիլի բերքահավաքի ժամանակ: Մեկ այլ փայատեր նշեց, որ վերջին երեք տարիների ընթացքում նա ճամփորդել է Հունաստան, Իտալիա և այլ Եվրոպական երկրներ`ուսումնասիրելու վերջիններիս տնտեսությունը, հատկապես` գինեգործությունը: Նա եկել է այն եզրակացության, որ այդ երկրներում գյուղատնտեսական կոոպերատիվները շատ կարևոր դեր են խաղում գուղատնտեսների համար: Նա ծանոթացել է կոոպերատիվների մի քանի տեսակների հետ և բավական տեղեկացվել է վերջիններիս կառուցվածքի վերաբերյալ: Նրա կարծիքով գյուղական Հայաստանը իրական կոոպերատվների պահանջ ունի, քանի որ մեր տնտեսությունները շատ փոքր են և միմյանց հետ համագործակցությունը շատ կարևոր է դրանց գոյությունը պահպանելու համար: Փայատերը նշեց նաև, որ շատ կարևորում է ՖԿ-ի դերը իր տնտեսության և ագրոբիզնեսի մեջ և կոչ արեց բոլոր գյուղատնտեսներին աջակցել այս կոոպերատիվի, և հետագայում այլ կոոպերատիվների ստեղծման գաղափարին` ավելացնելով, որ կոոպերատիվների միջոցով կատարվող համատեղ աշխատանքը կնպաստի գյուղերի զարգացմանը և բարգավաճմանը:
“Ֆարմ Կրեդիտ Արմենիա”-ի թվով երրորդ տարեկան անդամ-փայատերերի ժողովը կկայանա 2010թ. փետրվար ամսին: Ինչպես նախատեսված է ժողովրդավարական սկզբունքներով ղեկավարվող անդամ-փայատերերի ժողովում, տեղի կունենա տնօրենների ընտրություն, ղեկավարության կողմից կներկայացվեն ֆինանսական հաշվետվություններ և բոլոր անդամ-փայատերերը հնարավորություն կունենան քննարկելու և 2010թ. ՖԿ-ից իրենց ակնկալիքները ներկայացնելու Խորհրդին և ղեկավարությանը: Ժողովրդավարական և կոոպերատիվ սկզբունքներով առաջնորդվող իրական կոոպերատիվը իր անդամների համար պետք է լինի թափանցիկ և արդյունավետ: Բացի այդ, անդամ-փայատերերին տրվում է կոոպերատիվը կառավարելու ժողովրդավարական իրավունք: ՖԿ-ն ղեկավարվում է իր կանոնադրությամբ` ի շահ բոլոր իր անդամ-փայատերերի: